Նորագույն Ապաչ ուղղաթիռը վայր է ընկել Թայվանում՝ բնակելի հատվածում

Թայվանում բնակելի հատվածում վայր է ընկել ռազմաօդային ուժերի նորագույն Apache AH-64E (AH-64E Ապաչ) ուղղաթիռը։ Ուղղաթիռը վայր է ընկել ապրիլի 25-ի առավոտյան Թայվանի հյուսիսի Թաոյոուան բնակավայրում։

Վայր ընկած թայվանական AH-64E Apache-ը

Վայր ընկած թայվանական AH-64E Apache-ը

 

«Ապաչի» վայր ընկնելու հետևանքով վնասվածքներ են ստացել նրա երկու օդաչուները, քաղաքացիական անձինք չեն տուժել, սակայն ուղղաթիռը վնասել է քաղաքի շինությունների մեկը, որի տանիքին էլ ընկել է։ Ներկայում քննություն է ընթանում՝ պարզելու վթարի պատճառները։ Հայտնի է, որ ուղղաթիռն ուսումնական թռիչք էր կատարում, փոխանցում են թայվանական աղբյուրները։

Նշենք, որ Թայվանը Միացյալ Նահանգներից ստացել է «Ապաչ» ուղղաթիռների արդիականացված տարբերակների առաջին 6 միավորը 2013-ի նոյեմբերին։ Այդպիսով, AH-64E հարվածային ուղղաթիռը, որը մինչ այդ միայն ԱՄՆ-ի զինված ուժերում է, արդեն կա նաև թայվանական սպառազինությունում։

Թայվանն ընդհանուր առմամբ պատվիրել է 30 միավոր  AH-64E։

Արդիականացված Ապաչ ուղղաթիռների մատակարարումը մաս էր կազմում 2008 թվականին Թայվանի և ԱՄՆ-ի միջև կնքված 6.5 մլրդ ամերիկյան դոլար արժողությամբ ռազմական պայմանագրին, որով ամերիկյան կողմը Թայվանին է փոխանցելու ժամանակակից ռազմատեխնիկա։

AH-64E Apache հարվածային ուղղաթիռի արտադրությամբ զբաղվում է «Բոինգ» ընկերությունը։ Այն AH-64 ուղղաթիռների նորագույն արդիականացումն է։ Այս ուղղաթիռները ներկայում ընդգրկված են միայն ԱՄՆ-ի և Թայվանի զինված ուժերի կազմում։ Ամերիկյան բանակին ուղղաթիռների մատակարարումը սկսվել է 2011 թվականին։ Մեկ միավորի մոտավոր գինը 22 մլն ամերիկյան դոլար է։ Առավելագույն արագությունը 365 կմ/ժ է, անձնակազմը 2 մարդ է։ Զինված է 30 մմ M230 թնդանոթով, «օդ-մակերևույթ» հրթիռներով, չկառավարվող ավիացիոն հրթիռներով և այլ սպառազինությամբ։

 

One response to “Նորագույն Ապաչ ուղղաթիռը վայր է ընկել Թայվանում՝ բնակելի հատվածում

  1. Pingback: Սաուդյան Արաբիան էլ սկսեց ստանալ նորագույն «Ապաչ» ուղղաթիռները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *