Ռազմաշաբաթ. Հայաստան. ապրիլի 20-26

Խորհրդակցություն` եռատոնի կազմակերպման համար: Լիտվիայի պաշտպանության նախարարը Հայաստանում է:  ԱԱԽ քարտուղարը Մոսկվայում էր: Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են Արցախյան հիմնախնդիրը: 

Կադր ՊԲ զորավարժությունից

Կադր ՊԲ զորավարժությունից

 Բակո Սահակյանն ապրիլի 22-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են Հաղթանակի տոնի, Պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձի տոնական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքները: 

” Սեյրան Օհանյանի հրավերով ապրիլի 23-ին մեկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը քննարկվել են հայ-լիտվական երկկողմ ռազմական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: 

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եռօրյա աշխատանքային այցով Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նիստին: Այցի ընթացքում ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 19-ին այցելել է  Մոսկվա, որտեղ աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը:

” ՀՀ ՊՆ-ում պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ է անցկացվել, որը նվիրված էր հակաօդային պաշտպանության կատարելագործման ուղիներին։ Ապրիլի 25-ին կայացած նիստը ղեկավարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

” Պաշտպանության բանակում ապրիլի 21-23-ը անց է կացվել հերթական գումարտակային մարտավարական զորավարժությունը։
Վարժանքներն ունեցել են ցուցադրական-ուսուցողական նշանակություն և ուղեկցվել են մարտական հրաձգությամբ:

Ռազմաշաբաթը նաև` 

Ադրբեջանում

Թուրքիայում

0 responses to “Ռազմաշաբաթ. Հայաստան. ապրիլի 20-26

  1. Pingback: Մարդու կյանքի գինը հայաստանյան | Arm Version

  2. Pingback: Մարդու կյանքի գինը հայաստանյան լրահոսում | Arm Version

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *