Ռուսաստանյան «Սարատովի ագրագատների գործարանը» սկսել է «Արմատա» ծանր պլատֆորմի հիմքի վրա ծանր հակատանկային հրթիռային համալիրի նախագծումը: Այս մասին, ըստ ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության, հայտնել է գործարանի տնօրեն Իգոր Իվանովը:
Նոր համալիրը նախատեսված է ներկայում Ռուսաստանի զինված ուժերում շահագործվող «Խրիզանտեմա-Ս» հրթռիային համալիրները փոխարինելու համար, ընդ որում՝ «Խրիզանտեմա-Ս» համալիրները ևս արտադրում է նույն գործարանը, դրանք պատրաստված են ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաների հիմքի վրա:
«Արմատայի» հիմքով նախագծվող համալիրից բացի, գործարանը նախատեսում է պատրաստել նաև շարժական զենիթահրթիռային համալիր, որը կունենա անվավոր ընթացամաս:
Նշենք, որ «Արմատա» ծանր թրթուռավոր պլատֆորմը ռուսաստանյան Ուրալվագոնզավոդ ընկերության նախագիծն է: Այս պլատֆորմի վրա ռուսաստանյան արտադրողները նախատեսում են ստեղծել տանկեր, ինչպես նաև տանկերի կրակային աջակցման մեքենաներ ու այլ զրահատեխնիկա: Ընդ որում՝ 2014-ին Ռուսաստանի զինված ուժերը նախատեսում էր ձեռք բերել «Արմատա» տանկերի առաջին 16-միավորանոց խմբաքանակն ու դրանք զորային փորձարկումների ենթարկել:
2014-ի հունվարին հայտնի դարձավ, որ «Արմատայի» նախագծման աշծատանքներն արդեն ավարտվել են, իսկ դրա հիմքի վրա ստեղծված առաջին տանկերը փորձարկումների փուլում են:
Pingback: Ռուսաստանյան տանկաշինության ու տանկերի ապագան | Ռազմ.info