Ռուսաստանը դադարեցրել է Չինաստանին Су-35 վաճառելու բանակցությունները

Ռուսաստանը սառեցրել է Չինաստանին Су-35 կործանիչների մատակարարման  բանակցությունները։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Կոմարդինը։

Կոմարդինն ասել է.«Մենք չինական շուկա ենք արտահանում Су-35 կործանիչներ։ Սակայն Չինաստանը ցանկանում է գնել սահմանափակ քանակությամբ խմբաքանակ, մենք չենք ցանկանում և առաջարկում ենք մեծածախ  խմբաքանակ, որպեսզի այն տնտեսապես ձեռնտու լինի»։ Նա նշել է նաև, որ ռուսական առաջարկը մի քանի անգամ քանակական առումով օգուտ է, քան Չինաստանն է մտադիր գնել։  Ինքնաթիռների խմբաքանակի մատակարարման բանակցությունները վարում են «նախարարությունների և գերասչությունների» մակարդակով՝ առանց «Ռոսօբորոնէքսպերտ»-ի մասնակցության։

Կոմարդինը հավելե է, որ Չինաստանը «շատ զարգացած ավիաարդյունաբերություն» ունի։ Երկիրը հետաքրքրված է սեփական արտադրությամբ, այլ ոչ թե պատրաստի ինքնաթիռների ձեռք բերմամբ։

2012 թվականի մարտի սկզբին «Կոմերսանտ» թերթը գրել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Չինաստանին վաճառել Су-35 կործանիչների խմբաքանակ (48 հատ ), եթե Չինաստանը  երաշխավորի, որ չի պատճենի։

Գործարքը գնահատվում է 4 մլրդ դոլար։

Չինաստանն առաջին անգամ է Су-35 կործանիչներով սկսել է հետաքրքրվել 2008 թվականին, սակայն բանակցությունները սկսվել են 2011 թվականին, երբ չինական կողմն ինքնաթիռները գնելու առաջարկով դիմել է Ռուսաստանին։

Բազմաֆունկցիոնալ Су-35 կործանիչի մաքսիմալ արագությունը կարող է հասնել 2,5 հազար կմ/ժ և թիռչքներ կատարել մինչև 3,4 հազար կմ հեռավորության վրա,  մարտական շառավղով՝ 1,6 հազար կմ։ Կործանիչն սպառազինված է 30-մմանոց թնդանոթով։ Բացի այդ, ինքնաթիռը զինամթերք կախելու 12 կետ ունի՝ ներառյալ հրթիռներն ու տարբեր տեսակի ռումբերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *