Գեյգեյում տեղակայված N զորամասում Ադրբեջանի Ազգային բանակի զինվորն իր ավտոմատով սպանել է երկու զինծառայողի, ևս երկուսին վիրավորել։
Ինչպես հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը, կրակը բացել է Վյուգար Մամեդովը։ Նա իր ավտոմատից սպանել է Փյունհան Նագիզադեին (զորակոչվել է Իմիշլինի շրջանի զինկոմիսարիատից) և Մուսիեբ Հուսեյնովին(զորակոչվել է Սումգայիթի զինկոմիսարիատից), վիրավորել Էլչին Ռահիմովին (զորակոչվել է Բաքվի շրջանի Սուրախանի զինկոմիսարիատից) և Մելիք Մելիքովին (զորակոչվել էՍաբիրաբադի շրջանի կոմիսարիատից) ։