Դոնեցկի շրջանում կրակ են բացել Ան-30 հետախուզական ինքնաթիռի վրա

Ուկրաինայի Դոնեցկի նահանգի Սլավյանսկի շրջանի օդային տարածքում անհայտ անձինք ապրիլի 22-ին նկատել ու հարված են հասցրել Ան-30 հետախուզական ինքնաթիռին, որը պատկանում էր Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը։ 

Ան-30, Ուկրաինայի ՌՕՈւ

Ան-30, Ուկրաինայի ՌՕՈւ

Ինչպես հաղորդում է ուկրաինական «ՈւՆԻԱՆ»  լրատվական գործակալությունը, հղում տալով ՊՆ-ում իր ունեցած աղբյուրներին, Ան-30-ը դիտորդական թռիչք էր կատարում Սլավյանսկում։ Ստացած հարվածից հետո ինքնաթիռի անձնակազմին այնուհանդերձ հաջողվել է վայրէջք կատարել Կիևում։ Աղբյուրը չի մանրամասնում, թե ինչ աստիճանի է վնասվել ինքնաթիռը։

Նկատենք, որ լրագրող Սերգեյ Լեշչենկոյի հաղորդած տեղեկության համաձայն՝ անհայտ անձինք ներխուժել են ինքնաթիռ հարձակման ժամանակ։

Հիշեցնենք, որ Ան-30-ն օդային շրջադիտման և օդից տեղանքը լուսանկարելու համար է նախատեսված։ Այն հանդիսանում է Ան-24 ու Ան-26 ինքնաթիռների մոդիֆիկացիան։

Սույն ինքնաթիռն ուկրաինացի զինվորականները լայնորեն կիրառում են հետախուզական գործողություններում, ինչպես և «Բաց երկինք» պայմանագրի շրջանակներում դրա մասնակից երկրների օդային տարածքներում թռիչքներ կատարելու նպատակով։

«Բաց երկինք» միջազգային պայմանագրի իրականացման շրջանակներում։ Պայմանագիրը կնքվել է 1992-ի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ անդամ 27 պետությունների միջև։ Նպատակը երկրների միջև փոխադարձ վստահության ստեղծումն է՝ միմյանց ռազմական գործունեության դիտարկման համար ծառայող մեխանիզմների կատարելագործման ու սպառազինության առքուվաճառքին հետևելու միջոցով։ Պայմանագիրը սահմանում է անդամ երկրների թռչող սարքերի անարգել մուտքը միմյանց օդային տարածք։

Հավելենք նաև, որ նշված միջադեպն արդեն երկրորդն է վերջին մի քանի օրերի ընթացքում։ Ավելի վաղ Սլավյանսկի օդային տարածքում արձանագրվել էր քաղաքացիական ուղղաթիռ, որից էլ քարոզչական պաստառներ էին նետում ցած։ Կրկին անհայտ անձինք այս անգամ ևս հարված էին հասցրել ինքնաթիռին։

Նշենք, որ Դոնեցկի նահանգում  վերջերս ակտիվացել է ռուսամետ զանգվածը։ Տարբեր քաղաքներում ցույցեր են կազմակերպվել։ Ցուցարարները պահանջում են ՏԻՄ նոր ընտրություններ և շրջանի անկախության հռչակում կամ ընդգրկում ՌԴ-ի կազմում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *