Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 22-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են Հաղթանակի տոնի, Պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձի տոնական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև Արցախի հարավում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին:
Խորհրդակցությանը մասնակցել են մի շարք պաշտոնատար անձինք, ովքեր զեյույցներով են հանդես եկել:
Խորհրդակցությանը Բակո Սահակյանը կարևորել է ծրագրերի պատշաճ իրականացումը և ընդգծել՝ դրանց ցանկալի արդյունքները մեծապես կախված են ճիշտ մեկնարկից: Նա նաև հանձնարարականներ է տվել` աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:
Pingback: ԱՄՆ-ն պատրաստվում է կրճատել միջուկային զենքի պաշարները. օրվա ամփոփում | Ռազմ.info