Աֆղանստանից վերադարձել է վրացի խաղաղապահների հերթական զորախումբը

Վրաստան է վերադարձել Աֆղանստանում 8 ամիս խաղաղապահ առաքելություն իրականացրած Առաջին հետևակային բրիգադի 13-րդ գումարտակի ուժեղացված զորախումբը։ Զինծառայողներն ընդգրկված են եղել ամերիկյան զորախմբում և խաղաղապահ առաքելություն են իրականացրել Քաբուլում տեղակայված «Ֆենիքս» ռազմաբազայում։

Վրացի խաղաղապահները վերադառնում են Աֆղանստանից

Վրացի խաղաղապահները վերադառնում են Աֆղանստանից

Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Հայտնի է, որ վրացի զինծառայողների խնդիրն այնտեղ ամերիկյան ռազմաբազայի անվտանգության ապահովումն է եղել։ Նրանց փոխարեն այժմ Աֆղանստանում է նույն գումարտակի մեկ այլ զորախումբ։

Հիշեցնենք, որ բացի Քաբուլից, վրացիները 6 ամսվա ընթացքում ամերիկյան զորախմբի կազմում խաղաղապահ առաքելություն կիրականացնեն նաև Կանդագար նահանգում։

Վրացի խաղաղապահներն Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կազմում Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն են իրականացնում 2009 թվականից, ընդգրկված են ամերիկյան զորախմբի կազմում։

Ներկայումս Աֆղանստանում ծառայում է 1500 վրացի։ Ամեն կես տարին մեկ իրականացվում է վրացի զինծառայողների ռոտացիա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *