Հայաստանի միջոցով Մոսկվան Բաքվին ստիպում է զիջումների՞ գնալ. օրվա ամփոփում

Հայաստանում նոր ՌԼԿ-ի կառուցումը երկուստեք շահավետ է: Հայ խաղաղապահները թալիբների հարձակման վայրերից հեռու են գտնվում: Ամերիկացի փորձագետը համոզված է, որ Ադրբեջանի ձեռք բերած սպառազինությունը չի կարող ուղղված չլինել Իրանի դեմ:

  • «Հայաստանում նոր ՌԼԿ-ի կառուցումը երկուստեք շահավետ է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար: Եթե, օրինակ, կայան կառուցվի Արագածի լանջերին, ապա դա հնարավորություն կտա դիտարկման ավելի մեծ դաշտ ունենալ, մինչև Միջերկրական ծով դիտարկել: Իսկ ինչ վերաբերվում է Ադրբեջանի կողմից կայանի վարձավճարի համար պահանջվող 300 մլն դոլարին, ապա դա աբսուրդ թիվ է»,- ասել է ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:
  • «Ռուսաստանը, հայտարարելով Հայաստանի տարածքում նոր ռադիոտեղորոշիչ կայանի կառուցման մտադրության մասին, փորձում է Բաքվին «խոսեցնել» Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալութան գնի հարցում»,- կարծիք է հայտնել ՀՕՊ ոլորտի ռազմական փորձագետ, պաշտոնաթող գեներալ- մայոր Վլադիմիր Տիմոշենկոն:
  • Բանակում ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին:
  • «Բանակում անարդարություններին ՈՉ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ խնդրելով պարզել, թե 2011թ. Արցախի հարավային հատվածում տեղակայված զորամասում ինչ մսից են ճաշերը պատրաստվել:
  • Սերժ Սարգսյանի հրամանով գնդապետ Օնիկ Գասպարյանը նշանակվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար: Նախագահի մեկ այլ հրամանով գնդապետ Արմեն Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի պետ:
  • Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է. « Հայոց Բանակի օգտագործումը պետության ներքին գործընթացներում հակասում է ՀՀ Սահմանադրությանը»:
  • «Թալիբների հարձակումը, բարեաբախտաբար, ոչ մի կերպ չի անդրադարձել մեր զինծառայողների վրա: Հայ խաղաղապահների տեղակայված վայրերում` Քունդուզում և Մազարի Շարիֆում ամեն ինչ խաղաղ է»,- ասել է ՀՀ ԶՈՒ Խաղաղապահ գումարտակի հրամանատար Արթուր Սիմոնյանը:
  • «Հայաստանը նավատորմ չունի և Gabriel տիպի հրթիռները  կարող են օգտագործվել միայն Իրանի դեմ»,- անդրադառնալով Ադրբեջանի կողմից իսրայելական զենքի գնմանը՝ գրում է անվտանգության հարցերով ամերիկացի փորձագետ Ջոշուա Կուչերան:
  • Ռուսաստանը մտադիր է Արկտիկայում ստեղծել 20 սահմանային պահակակետեր` հյուսիսային սահմաների վերահսկման համար:
  • ՄԱԿ միջազգային դիտորդների առաջին խումբը, որը պետք է հետևի Սիրիայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ ՄԱԿ և Արաբական պետությունների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի նախագծի իրականացմանը, արդեն անցել է իր պարտականությունների կատարմանը:
  • Օբաման Իրանին սպառնում է նոր պատժամիջոցներով,  եթե առաջիկա ամիսներին բեկում չգրանցվի Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցություններում:
  • Թուրքական թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան իր բանակի անձնակազմի քանակով ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների թվում զբաղեցնում է 2-րդ տեղը, իսկ ռազմական ծախսերի ցուցանիշով 7-րդն է:
  • Ֆիլիպիններում ցուցարարները ներկ են լցրել ամերիկյան դեսպանատան դարպասների վրա` պահանջելով, որ երկրից հեռանան ամենամյա զորավարժություններին մասնակցող ամերիկյան զորքերը:
  • Սուդանի ռազմաօդային ուժերն այսօր հարվածել են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին:
  • Թայվան կղզում սկսվել են հակաչինական ամենամյա ռազմական զորավարժությունները: Կղզու զինված ուժերը մշակելու են պլան` կոմունիստական Չինաստանի օդային հարձակումները կասեցնելու և զինուժը դուրս մղել համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *