Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են ռազմաօդային ուժերի «Կայծակ-2014» զորավարժությանը, որին մասնակցելու են նաև պահեստազորի զինծառայողները։
Զորավարժությունը մեկնարկելու է ապրիլի 22-ին և շարունակվելու է մինչ մայիսի 16-ը։ 25 օր տևողությամբ հավաքն անցկացվելու է հիմնականում Իզմիրում։ Վարժանքներ են նախատեսված նաև Քոնիայի, Դիարբեքիրի. Կեսարիայի (Կայսերիի) ավիաբազաներում։
Զորավարժությանը մասնակցելու են նաև քաղաքացիական կառույցների ներկայացուցիչներ։
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ զորավարժության նպատակն է պահեստի զինծառայողների հմտությունների կատարելագործումը, նոր տեխնիկային ծանոթացումը և ռազմաօդային ուժերի զինծառայողների հետ համագործակցության խորացումը։