ՌԴ-ն Ուկրաինային արդեն հանձնել է նավերից 13-ը

ՌԴ-ն Ուկրաինային է տրամադրել 13 ռազմանավեր, որոնք ժամանակին պատկանել են Ղրիմում տեղակայված ուկրաինական ռազմածովային ուժերի ստորաբաժանումներին։

Զապորոժիե սուզանավը՝ անդրեևյան դրոշով

Զապորոժիե սուզանավը՝ անդրեևյան դրոշով

Այս մասին ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը հաղորդել է Սևաստապոլի ՏԻՄ ղեկավար Դմիտրի Բելիկը։

Բելիկի խոսքերով՝ ըստ ՌԴ-ի և Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունների միջև կնքված համաձայնագրի՝ ուկրաինական ռազմանավերը ենթակա են Ղրիմից դուրսբերման։ ՌԴ քարշակող նավերը դրանք հասցնելու են չեզոք ջրային տարածքներ, որտեղ էլ կայանալու է ուկրաինական կողմին հանձնման և ռազմանավերի վրա Ուկրաինայի դրոշի բարձրացման արարողությունը։ Ռուսաստանյան աղբյուրները տեղեկացնում են ներկայումս Ղրիմի տարածքում Ուկրաինայի ՌԾՈւ 70 ռազմանավերի առկայության մասին։

Բելիկը նաև հավելել է, որ ապրիլի 19-ին Դոնուզլավի ծովախորշը լքել է ուկրաինական դեսանտային «Կիրովոգրադ» նավը։

Նկատենք, որ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունն օրերս հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝ ուկրաինական բոլոր նավերն արդեն իսկ դուրս են եկել Ղրիմից ու Սևաստոպոլից, ուղևորվում են դեպի Օդեսսա։ Սակայն «Ռիա Նովոստիի» թղթակիցը եղել է Սևաստոպոլի՝ նավերի կայանման վայրերում և վկայում է՝ ուկրաինական մի շարք նավեր դեռ ասյտեղ են, քանի որ հնարավորություն չունեն հեռանալ նավահանգիստներից ռուսաստանյան կողմի համապատասպան թույլտվության ու անձնակազմերի բացակայության պայմաններում։

Թղթակիցը հավաստիացնում է, որ Սևաստոպոլի Հարավային ծովածոցում է նաև ուկրաինական «Զապարոժիե» սուզանավը։

Այլ աղբյուրներն սույն տեղեկության վերաբերյալ մեկնաբանություններ չեն ներակայացրել։

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Ռուսաստանը հաստատել էր իր պատրաստակամությունն Ղրիմում մնացած ռազմական նշանակության ունեցվածքն Ուկրաինային հանձնելու առնչությամբ։

Մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի կառավարության ղեկավար Սերգեյ Ակսենովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի ղեկավար Ալեքսեյ Չալիյը պայմանագիր էին ստորագրել, որը ենթադրում էր՝ Ղրիմը և Սևաստոպոլն ընդգրկվում են Ռուսաստանի Դաշնության կազմում։
Մարտի 18-ին հայտարարություններին հետևեցին եվրոպական միջազգային կառույցների, ինչպես և ԱՄՆ-ի կոչերն ու սպառնալիքները ՌԴ պաշտոնյաների, նաև ռազմական, տնտեսական ու արդյունաբերական ընկերությունների դեմ ուղղված պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *