Հնդկաստանը պատրաստվում է բալիստիկ հրթիռի մեկնարկին

Հնդկական «Ագնի-5» բալիստիկ հրթիռը գրեթե պատրաստ է ապրիլի 18-ին նախատեսված մեկնարկին: Հնդկական զորավարժարանի ներկայացուցիչը հայտնել է, որ «հաջող մեկնարկի դեպքում Հնդկաստանը կդասվի այն երկրների շարքին, որոնք նման հրթիռ ունեն: Դրանք են՝ Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան»: Սպասվում է, որ հրթիռը կփորձարկվի առավելագույն հեռավորության վրա, որը պետք է լինի 5 հազար կմ: Հրթռիը կշռում է 50 տոննա, երկարությունը 17.5 մ է, տրամագիծը՝ 2 մետր և կարող է կրել մինչև մեկ տոննա կշռող ատոմային մարտագլխիկ:

Աղբյուր՝ Испытание новой индийской баллистической ракеты “Агни-5” намечено на 18 апреля

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *