ԱՄՆ-ը Վրաստանին 28 զրահամեքենա է հատկացրել

Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը Վրաստանի Զինված ուժերին է փոխանցել 28 հատ՝ ականներից բարձր պաշտպանվածության զրահամեքենա: Հաղորդագրությունում նշվում է, որ զրահամեքենաները կօգտագործվեն անվտանգության համագործակցության միջազգային ուժերի՝ Աֆղանստան ուղարկվող ստորաբաժանման վարժանքների համար: Զրահամեքենաները հասցվել են Փոթիի նավահանգիստ, ապա երկաթգծով տեղափոխվել Թբիլիսիի մոտ տեղակայված «Կրցանիսի» վարժարան:

Armstrade.org լրատվակայքը նշում է, որ զրահամեքենաների մակնիշները հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ դրանք «Նէվսիտար դիֆենս» ընկերության «ՄակսՊրո Դէշ» մեքենաներն են, որոնք ավելի վաղ նույն նպատակներով հատկացվել են Ռումինիայի, Լեհաստանի և Լատվիայի Զինված ուժերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *