Ամերիկյան Remington ընկերությունը հետ է կանչել 8 տարիների ընթացքում արտադրած հրացանները

Հրազեն արտադորղ ամերիկյան Remington ընկերությունը հայտարարել է 2006-ից 2014-ն ընկած ժամանակահատվածում Remington 7 և 700 մոդելի դիպուկահար հրացանների հետկանչի մասին։ Պատճառը հրացանի հարվածային մեխանիզմում հայտնաբերված թերությունն է, որի հետևանքով հնարավոր է, որ լիցքավորված հրացանը կրակի ինքն իրեն՝ առանց ձգանին դիպչելու։ Համախատասխան հայտարարությունը տեղադրվել է Remington ընկերության կայքում։

Remington 700 դիպուկահար հրացան

Remington 700 դիպուկահար հրացան

Արտադրողը խստագույնս հորդորել է չփորձել շտկել թերությունն ինքնուրույն, այլ հետ հանձնել հրացանները նորոգման, ինչը կարվի բոլորովին անվճար և կվերադարձվի սեփականատիրոջը։

Ընկերությունում նշել են նաև, թե ինչպես կարող են հրացանի վերոնշյալ մոդելների սեփականատերերը պարզել, թե արդյոք իրենց հրացանն ունի հարվածային մեխանիզմի թերություն։ Կայքում տեղադրված հղման միջոցով կարելի է մուտքագրել հրացանի սերիական համարն ու պարզել, թե արյդոք հրազենն ունի խնդիրներ։

Նշենք, որ ամերիկյան Remington 700 դիպուկահար հրացանն արտադրվում է 1962-ից։ Կրակի արդյունավետ հեռավորությունը շուրջ 800 մետր է։ Դիպուկահար հրացանը լայնորեն կիրառվում է նաև շուրջ 5 երկրների զինվորական ու ոստիկանական հատուկ նշանակության ստորաբաժանումներում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *