Ադրբեջանական օդուժը շփման գծի երկարությամբ ուսումնական թռիչքներ է իրականացրել

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  ադրբեջանական բանակի առաջապահ ուժերի  կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի արդյունքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, արձակվել է ավելի քան  1400  կրակոց:

Բացի հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերից, շփման գծի երկարությամբ հակառակորդի օդուժն անցած շաբաթվա ընթացքում իրականացրել է մի շարք ուսումնական թռիչքներ:

ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից թռիչքային բոլոր թիրախները հավաստանշվել են ժամանակին և շարունակ պահվել խիստ վերահսկողության տակ:

Անցած շաբաթվա ընթացքում Արցախի ցամաքային և օդային տարածքի պաշտպանությունն իրականացվել է առանց միջադեպերի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *