Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են Արցախյան հիմնախնդիրը

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 19-ին այցելել է  Մոսկվա, որտեղ աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը

Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը

Հանդիպմանը կողմերը քննարկել են Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Հանդիպման ժամանակ ընդգծվել է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի գործադրման կարևորությունը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են նաև երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, անդրադարձան երկկողմ օրակարգային հարցերի:

րտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները  մտքեր են փոխանակել նաև միջազգային արդիական խնդիրների վերաբերյալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *