Իլհամ Ալիևն ընդունել է Ղազախստանի պաշտպանության նախարարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ ապրիլի 21-ին, ընդունել է  Ղազախստանի պաշտպանության նորանշանակ նախարար Սերիք Ահմեդովին։

Իլհամ Ալիևն ընդունել է Ղազախստանի պաշտպանության նախարարին

Իլհամ Ալիևն ընդունել է Ղազախստանի պաշտպանության նախարարին

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, Իլհամ Ալիևը հույս է հայտնել՝ նախարարի այցը կնպաստի կողմերի ռազմական համագործակցության ընդլայնմանը։

Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ Ղազախստանը Կասպից ծովում ջրային տարածքներ ունեցող հինգ երկրներից մեկն է։ Մնացյալներն են Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքմենստանն ու Իրանը։

Հավելենք, որ դեռևս ապրիլի սկզբին հայտնի էր դարձել՝ ապրիլի 21-22-ը Սերիք Ահմեդովը պաշտոնական այցով ժամանելու է Ադրբեջան՝ հանդիպումներ ունենալով Ադրբեջանի իր պաշտոնակից Զաքիր Հասանովի, ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի հետ։ Ահմեդովը նաև այցելելու է Ադրբեջանի ռազմարդյունաբերական մի շարք ձեռնարկություններ։ Սա լինելու է նորանշանակ նախարարի առաջին արտերկրյա պաշտոնական այցը։

Դեսպանատնից շեշտել են, որ այցի ընթացքում որևէ երկկողմ պայմանագրի կնքում ծրագրված չէ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *