Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը 2014-ի ապրիլի 23-ին մեկնելու է Թուրքիա ոչ պաշտոնական այցով։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, այցի նպատակը 1915-ի Չանաքքալեի (Դարդանելի) ճակատամարտի նահատակների հիշատակը հարգելն ու ճակատամարտի 99-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելն է։ Հասանովի այցը տևելու է մինչև ապրիլի 25-ը։
Հիշեցնենք, որ թուրքերն ամեն տարի նշում են Չանաքքալեի ճակատամարտի օրը, դրան մասնակցել են նաև հայեր, այդ թվում՝ օսմանյան բանակի հրետանային ստորաբաժանման հրամանատար, կապիտան Սարգիս Թորոսյանը։
Հավելենք նաև, որ պատասխան այցով մայիսի 14-15-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն է ժամանելու նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը։