Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ կոնգրեսմենին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ապրիլի 19-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, կոնգրեսմեն Էդ Ռոյսի գլխավորած պատվիրակությանը։ 

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ կոնգրեսմենին

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ կոնգրեսմենին

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցերը։ Զաքիր Հասանովը խոսել է ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացված միջոցառումներին Ադրբեջանի զինուժի մասնակցության, այդ թվում՝ ադրբեջանի խաղաղապահների գործունեության մասին։

Նկատենք, որ ըստ աղբյուրի՝ Հասանովը, անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, դժգոհել է միջազգային կառույցներից՝ համարելով՝ նրանց քայլերը հակամարտության լուծման ուղղությամբ «մինչ օրս արդյունքներ չեն գրանցել»։

Հավելենք, որ հանդիպմանը ներկա էր նաև Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *