«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը 2011 թվականին պատվիրատուներին է ուղարկել 262 ուղղաթիռ, ինչը 22,4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա համեմատ։ Այդ մասին «ԱՐՄՍ-ՏԱՍՍ»-ին հայտնել է հոլդինգի մամլո ծառայությունից։
«2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պատվերների փաթեթը երկու անգամ աճել է և կազմում է 859 մեքենա, իսկ շահույթն աճել է 27,8 տոկոսով՝ հասնելով 103,9 մլրդ ռուբլու։ Եկամուտն ավելացել է 12,7 տոկոսով՝ հասնելով 7 մլրդ ռուբլու»,- մանրամասնել են «Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունից։