Ականի պայթյունից վիրավորվել է երեք զինծառայող

Մամուլի հրապարակումների համաձայն` Տավուշի մարզում մարտի 31-ին ականի պայթյունից ծանր վիրավորվել են երեք ժամկետային զինծառայողներ: Լուրը հաստատեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը: Ականի պայթյունից վիրավորվել և հոսպիտալացվել են շարքային զինծառայողներ` Խորեն Սարիբեկյանը, Հովհաննես Վարդանյանը և ավագ լեյտենանտ Մարատ Գրիգորյանը:

Դեպքի առնչությամբ ՀՀ Քր. օր-ի 365 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` <<մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտել>> հատկանիշներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *