Ռազմաշաբաթ. Հայաստան. ապրիլի 13-19

Սեյրան Օհանյանը վերանշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար: Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ:  ՀՀ ՊՆ պատվիրակությունը` ՆԱՏՕ-ում: ՊԲ հրամանատարն ընդունել է Արցախյան ազատամարտի վետերանների: 

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

-Ապրիլի 15-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, որով Սեյրան Օհանյանը նշանակվել է ՀՀ պաշտպանութան նախարար։  Նա այդ պաշտոնում է 2008 թվականից: Հիշեցնենք, որ կառավարության ղեկավարի հրաժարականից հետո Սեյրան Օհանյանը հանդիսանում էր նախարարի պաշտոնակատար։

-Ապրիլի 18-ին ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այցելել է պաշտպանության նախարարության վարչական համալիր, որտեղ նախքան երկրի ռազմական ղեկավարության հետ անցկացրած խորհրդակցությունը ծանոթացել է հայրենական ռազմական արտադրանքին, ինչպես նաև զինված ուժերում կիրառվող սպառազինության մի շարք այլ նմուշների։

Սերժ Սարգսյանը ՊՆ-ում ծանոթանում է հայկական արտադրության զենքերին

Սերժ Սարգսյանը ՊՆ-ում ծանոթանում է հայկական արտադրության զենքերին

-Ապրիլի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցեց Քաղաքական և գործընկերության կոմիտե + Հայաստան ձևաչափով հանդիպմանը, որը նախագահում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ պաշտպանական քաղաքականության և պլանավորման հարցերով փոխտեղակալ Ջոնաթան Փերիշը: ՀանդիպմանըԴաշինքի անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչներին Հայաստանի պատվիրակությունը ներկայացրեց Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքն ու հեռանկարները, քննարկվեցին և համաձայնեցվեցին Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում Հայաստանի 2014թ. Գործընկերության նպատակները:

-Ապրիլի 16-ին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է հերթական նախաձեռնությամբ պաշտպանության բանակ այցելած «Երիտասարդության կամք» երիտասարդական հասարակական կազմակերպության անդամներին և արցախյան ազատամարտի մի շարք վետերանների:  Մովսես Հակոբյանը կարևորել է նման նախաձեռնությունների դերը բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում:

-Ապրիլի 16-18-ը Երևանում կայացավ  «Կրթություն և կարիերա ԷՔՍՊՈ 2014» 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում են նաև Հայաստանի երկու ռազմական բուհերը՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտը, ինչպես նաև ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը։

Արմեն Աշոտյանը ողջունում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ներկայացուցիչներին

Արմեն Աշոտյանը ողջունում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ներկայացուցիչներին

-Ապրիլի 16-ին  Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերի գլխավորած պատվիրակությանը: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը, հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում հրադադարի խախտումներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Արցախի հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցերին:

ՀՀ պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել, որ ԵՍԶՈՒ պայմանագիրը և Վիեննայի 2011թ. փաստաթուղթը չեն հանդիսանում զսպող գործոններ, ինչը հանգեցնում է սպառազինությունների մրցավազքի:

Ռազմաշաբաթը նաև`

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *