Ռուսաստանի Սևծովյան նավատորմից հայտնում են, որ ռումինական Կոնստանցա նավահանգստում մեկնարկել են այսպես կոչված «Սևծովյան ծովային ուժերի» (BLACKSEAFOR) օպերատիվ համագործակցության միջազգային ամենամյա վարժանքները, որոնց մասնակցում են Ռուսաստանը, Վրաստանը, Թուրքիան, Բուլղարիան, Ռումինիան և Ուկրաինան։
«ԲԼԵՔՍԻՖՈՐ»-ը ստեղծվել է Թուրքիայի նախաձեռնությամբ։ 2001թ. ապրիլի 2-ին Ստամբուլում ստորագրած համաձայնագրին են միացել սևծովյան ավազանի վերոհիշյալ երկրները՝ պատրաստակամություն հայտնվելով նպաստել տարածաշրջանային անվտանգությանը, կայունությանը և ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները։ Կազմակերպության նպատակն էր ամրացնել Սևծովյան երկրների բարեկամությունը և հասնել փոխադարձ վստահության ամրապնդման։
«Բլեքսիֆորի» գլխավոր նավը դեսանտային «Цезарь Куников»-ն է։ Դրանից բացի, ներգրավված են նաև բուլղարական, ռումինական, թուրքական ուկրաինական նավեր։ Նավերի անձնակազմերը վարժանքներ կանցնեն Ռումինիայի ռամածովային ուժերի զորավարժարաններում։
Աղբյուր. Международные военно-морские учения “Блэксифор” с участием РФ стартовали в Румынии