Ռազմաշաբաթ. Թուրքիա. ապրիլի 13-19

Պայթյուն թուրքական զորամասում, թուրքական նավատորմը մասնակցել է խոշոր զորավարժության, թուրքական ռազմանավը` Պակիստանի ափերին: 

Բարբարոս նավախումբը. Թուրքիայի ՌԾՈւ

Բարբարոս նավախումբը. Թուրքիայի ՌԾՈւ

”          Թուրքիայի զինված ուժերի զորամասերից մեկում տանկի ականի պայթյունի հետևանքով 17 մարդ է վիրավորվել։ Պայթյունը գրանցվել է ապրիլի 17-ի երեկոյան Չանաքքալեի (Դարդանել) Գալիպոլիի շրջանում տեղակայված զորամասի տարածքում։ Գիշերային ուսումնական կրակի ընթացքում տանկից արձակված արկն ընկել էնախատեսված վայրից ավելի մոտ։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։ 

”          Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերը մասնակցելու են Obangame Express-2014 զորավարժությանը, որն անցկացվել է Գվինեայի ծոցում։
Ապրիլի 16-ից 23-ն անցկացվելիք զորավարժությանը մասնակցելու են ԱՄՆ-ն, Բելգիան, Անգոլան, Հոլանդիան, Իսպանիան, Իտալիան, Կամերունը, Կոնգոն, Նիգերիան, Կոտ դ´Իվուարը, Գանան, Գաբոնը, Բրազիլիան, Անգոլան, Գերմանիան և այլ երկրներ։ Զորավարժությունը կազմակերպում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի աֆրիկյան հրամանատարությունը։

”          Թուրքիայի ռազմածովային ուժերի Գելիբոլու (TCG GELİBOLU) ֆրեգատն այցելել է Պակիստանի Կարաչի նավահանգիստ։ Թուրքական ռազմանավը պակիստանյան նավահանգստում մնացել է 3 օր։ Այդ ընթացքում թուրքական կողմը հանդիպումներ է ունեցել Պակիստանի զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Բացի այդ, թուրքական ռազմանավի վրա և նրա անձնակազմի մասնակցությամբ մի շարք միջոցառումներ են անցկացվել։

Ռազմաշաբաթը նաև

Հայաստանում

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *