Հերթական անգամ բանակը թեժ քննարկման առարկա է, ըստ այդմ բլոգերում ավելի հաճախ են անդրադառնում Հայաստանի զինված ուժերի խնդիրներին։
Մշեցին (նույն ինքը՝ Թալինցին) իր Բանակ գրառումում բարձրացնում է սպայական անձնակազմի պատրաստման հարցը.
Երկարաժամկետ լուծումներից մեկը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ուսումնական ծրագրի պատասխանատուների ու ուսումնական ծրագրի կտրուկ փոփոխությունն է: Այսօրվա դրությամբ ռազմական ակադեմիան ավելի շատ գողականների է պատրաստում, քան սպաների:
Սիվիլիթաս հիմնադրամի բլոգում էլ հրապարակվել է բավակային կրքոտ մի գրառում. Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ… վերնագրով։ Եթե մի կողմ նետել այդ գրառման մեջ կիկոսաողբի բավականին մեծ չափաբաժինը, ապա դժգոհությունը կրկին բանակում տիրող բարքերից է.
… պատմում են այն «արժեքների» մասին, որ այսօր հարկի են բանակում, այն փոխհարաբերությունների մասին, որ երբեմն ստորացուցիչ են ցանկացած բանական էակի համար:
Ի դեպ, մեկնաբանություններում տարբեր կարծիքներ են հնչում՝ այդ թվում և հեղինակի հետ անհամաձայնություն արտահայտող։
Միաժամանակ Waiting for Sunday բլոգի հեղինակ Միքայել Եղյանը մի տեսակ կարոտախտով է հիշում բանակում իր ծառայության ժամանակն ու նույնիսկ հարց է տալիս. «Ո՞վ ա ասում, որ բանակում վատ ա» (մաս առաջին, մաս երկրորդ)
Խլուրդի սիրտն էլ չի դիմանում. «Ես Սեյրան Օհանյանի տեղը լինեի /լավ է, որ տեղը չեմ/, մի ամիս կապրեի խրամատներում»,— գրում է նա։