Երևանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմաբժշկական համագործակցության հարցերը

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 25-ից 27-ը աշխատանքային այցով Հայաստանում էր ՆԱՏՕ-ի անդամ և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից պետությունների զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունների պետերի կոմիտեի նախագահ, Նիդեռլանդների ԶՈւ ռազմաբժշկական ծառայության պետ, բրիգադի գեներալ Ռոբ վան Դեր Մեյերի գլխավորած պատվիրակությունը։

Հուլիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է բրիգադի գեներալ Ռոբ վան Դեր Մեյերին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԶՈւ ռազմաբժշկական ծառայութունների միջև փորձի փոխանակման, արդի մարտահրավերներին բժշկական ծառայությունների մոտեցումների և գործելաոճի համապատասխանեցմանը վերաբերող հարցերի շրջանակներում արդյունավետ համագործակցություն իրականացնելու հեռանկարները։ Արձանագրվել է, որ արդյունավետ համագործակցություն կարող է ծավալել ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության և Նիդեռլանդների Թագավորության ԶՈւ ռազմաբժշկական ծառայության միջև՝ օգտագործելով ինչպես մասնագիտական վերապատրաստման, այնպես էլ համատեղ ռազմաբժշկական զորավարժությունների ու գիտաժողովների անցկացման հնարավորությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *