ՆԱՏՕ-ի գնահատող խումբը Վրաստանում է

ՆԱՏՕ-ի գնահատող խումբը՝  Զինված ուժերի պաշտպանական քաղաքականության և ծրագրման նախագծման վարչության ղեկավար Ֆրենկ Բոլանդի գլխավորությամբ հանդիպումներ է անցկացնում Վրաստանում:

«Այցի նպատակն է Վրաստանի ՊՆ-ի ստանձնած՝ ծրագրման և վերանայման  պարտավորությունների գնահատումը, որոնք իրականացվում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նպատակով»,- ասվում է Վրաստանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Բոլանդը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայի հետ: Գնահատող խումբը պետք է հանդիպի ՊՆ ղեկավարության և Վարստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության ղեկավարների հետ:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *