Ամերիկյան «Կարլ Վինսոն» ավիակիրը Արաբական ծովում մոտ եռամսյա հերթապահությունից հետո հեռանում է տարածաշրջանից։ Արաբական ծովում, որը գտնվում է Ամերիկյան 5-րդ նավատորմի պատասխանատվության տիրույթում, այս պահին շարունակում են հերթապահել «LHD-8 Մաքին Այլընդ» ունիվերսալ դեսանտային նավը և «CVN-72 Աբրահամ Լինքոլն» ավիակիրը իրենց ուղեկցող նավերով։
Այսպիսով, մեր այն ենթադրությունը, որ «Էնթերփրայզը» տարածաշրջան է գալիս ոչ թե արդեն այնտեղ գտնվող խմբերն ուժեղացնելու, այլ «Կարլ Վինսոնին» փոխարինելու համար, հաստատվեց։ Միայն այն տարբերությամբ, որ «Կարլ Վինսոնը» հեռացավ նախքան «Էնթերփրայզի» Արաբական ծով հասնելը։