Հնդկաստանում մեծ սկանդալ բարձրացավ, երբ ԶԼՄ-ում հայտնվեց ցամաքային զորքերի գեներալ-մոյոր Վ. Կ. Սինգհի գերգաղտնի նամակը վարչապետ Մանհոման Սինգհին։
Daily News & Analysis թերթում հայտնված փաստաթղթից հետևում էր, որ բանակի զինումն աղետալի վիճակում է՝ չնայած Հնդկաստանը աշխարհում առաջինն է զենքի ներմուծողների շարքերում։ Ավելին, դա վերաբերվում է տանկային զորքերին և ՀՕՊ-ին։
Գլխավոր հրամանատարը հայտնում է վարչապետին, որ տանկային զորքերը «զրկված են թշնամու տանկերին հաղթելու նախատեսված սպառազինումից»։ Նա շատ ցածր է գնահատում ՀՕՊ-ի միջոցները՝ անվանելով այն «97%-ով հնացած»։
Խորհրդարան կանչված պաշտպանության նախարար Ա. Կ. Էնթոնին չի հերքել իր ստորադասի հաշվետվությունը։ Միայն ասել է, որ «պետք է գտնել նրան, ումից ինֆորմացիայի արտահոսք է տեղի ունեցել»։ Նա խոստացել է պաշտպանել «հայրենիքի ամեն թիզը»՝ արագացնելով զինված ուժերի արդիականացումը, և կոչ է արել պատգամավորներին «չթողնել, որ զինվորները բարոյազրկվեն և բոլորը միասին աջակցեն, որպեսզի բանակի հեղինակությունը բարձր պահեն»։
Գլխավոր հրամանատարի բացահայտումները բանակի սպառազինության և սպառազինություն գնելու ժամանակ կոռումպացված համակարգի օգտագործումը բացահայտվել է։ Նրա հարցազրույցից հետո պաշտպանության նախարարը հայտնել է, որ իրենց վարչությունը կոռուպցիոն պատերազմ է հայտարարել պաշտպանության պայմանագրերի շրջանակներում՝ սև ցուցակում ավելացնելով երկու հնդկական և չորս արտասահմանյան ընկերությունների, որոնց արգելվելու է տասը տարվա ընթացքում գործարք կնքել հնդկական շուկայում։
Գլխավոր հրամանատարի ցնցող բացահայտումների արդյունքում առաջացրած սկանդալը համընկել է Դելիում Defexpo-2012 սպառազինության ցուցահանդեսի հետ։ Ինչպես նշում են հնդկական և ռուսական փորձագետները, համընկնումը պատահական չէր։
Ռազմաքաղաքական սկանդալը կարող է «թափ տալ» զենքի հնդկական շուկան, որը դարձել է աշխարհի խոստումնալից շուկաներից մեկը։ Եկող տարի Հնդկաստանի պաշտպանության բյուջեն կհասնի 40 մլրդ դոլարի։ Ըստ ռուս փորձագետների՝ գլխավոր հրամանատարի սկանդալային նամակը «ռուսական արտադրողների համար կընդլայնվի հնդկական շուկան»։
«Կարելի է համաձայնվել ՀՕՊ-ի անմխիթար վիճակի հետ։ Սակայն ռուսական արտադրողների մոտ հարց է առարանում, թե ինչու մինչև օրս հնդիկները չեն հետաքրքրվել ռուսական ՀՕՊ-ի համակարգերով, ինչպիսիք են С-300 և «Բուկ», այն պարագայում, որ ամբողջ աշխարհը հերթ է կանգնած այդ համակարգերի համար»,- այդ մասին հայտարարել է Ռազմավարությունների վերլուծության և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը։