Ռուսաստանը կարող է հավանություն տալ Սիրիայի հարցով բանաձևին

ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է հավանություն տալ Սիրիայի հարցով բանաձևին, եթե այն վերջնագրեր չներկայացնի, այլ համապատասխանի ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի պատվիրակ Քոֆի Աննանի ծրագրերի իրագործմանը:

«Բանաձևն ուսումնասիրելիս մեզ համար սկզբունք կլինի «չվնասելը»: Շատ կարևոր է Աննանի գործունեությունը չկանխել վերջնագրերով ու սպառնալիքներով, ինչպիսի ցանկություն, դժբախտաբար, գոյություն ունի: Երբ Աննանը պնդում էր, որ պետք է ապառազմականացնել քաղաքները՝ Ստամբուլից այլ հայտարարություններ էին հնչում, որոնք ընդդիմությանն այլ կերպ էին ուղղորդում»,- նշել է Լավրովը:

Աննանի նպատակն է հասնել Սիրիայի իշխանության և ընդդիմության կողմից մի շարք պարտականությունների իրագործմանը և հասնել ռազմական բռնության դադարեցմանը:

Աղբյուր՝ ЛАВРОВ НАЗВАЛ УСЛОВИЯ, ПРИ КОТОРЫХ РФ ПОДДЕРЖИТ РЕЗОЛЮЦИЮ ПО СИРИИ

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *