ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտնել է, որ Ուլյանովսկում ՆԱՏՕ-ի փոխաբեռնման որևէ կետ չի լինի: Խոսքը ժամանակավոր պահեստների մասին է, որոնք պետք են ոչ մարտական բեռների պահպանման, ապա ինքնաթիռներ բեռնման համար:
«Փոխադրումները մասնավոր բնույթ են կրում և փոխադրումների արժեքը որոշվում է պատվիրատուի և փոխադրողի, ինչպես նաև միջազգային շուկայում առկա գներով և համապատասխան պայմանագրի ստորագրմամբ»,- ասել է փոխնախարարը:
Ավելի վաղ Ուլյանովսկի ղեկավարությունը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ բանակցություններ է վարվել փոխաբեռնման կետ հիմնելու առնչությամբ, որը փաստորեն հերքվեց փոխնախարարի կողմից:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ՌԴ-ն և ՆԱՏՕ-ն պայմանագիր կստորագրեն, որով բեռները հետադարձ տրանզիտով Աֆղանստանից կտեղափոխվեն Ռուսաստան: Այնուհետև ՌԴ-ում երկաթուղով կտեղափոխվեն ՆԱՏՕ-ի անդամ երկրներ: Փոխնախարարը նշել է, որ բեռները մաքսատներում ստուգվելու են և որ Ուլյանովսկի կետը ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ-ի ռազմաբազան չի դառնա:
Աղբյուր՝ Перевалочной базы НАТО в Ульяновске не будет, заявили в МИД РФ