Իրանը նախընտրում է Բաղդադը` հրաժարվելով Ստամբուլից. օրվա ամփոփում

ԵԱՀԿ-ն 2011թ. ընթացքում ամսական միջինը երկու դիտարկում է անցկացրել: Նախկին զորամասի տարածքը հատկացվել է Արդարադատության նախարարությանը: Իրանն այլևս չի ցանկանում «5+1» խմբի հանդիպումն անցկացնել Ստամբուլում:

  • Նուբարաշենի խճուղում գտնվող ոստիկանության զորքերի թիվ 1035 նախկին զորամասի տարածքը և շենք-շինությունները ընդհանուր մակերերսը՝ 9709,8քմ., հողի մակերեսը` 2,856.466 հեկտար, կառավարությունը մտադիր է հետ վերցնել և կցել Հայաստանի արդարադատության նախարարությունը:
  •  «Ադրբեջանում կազակներ չկան»,- ասել է Հայաստանի կազակների ներկայացուցիչԱրթուր Մաքսապետյանը` մեկնաբանելով «Ադրբեջանի Կազակների միության»` Ղարաբաղի դեմ պատերազմի դեպքում ադրբեջանական բանակին միանալու մասին հայտարարությունը:
  • 2011 թվականի ընթացքում ԵԱՀԿ-ն շփման գծում 23 դիտարկում է անցկացրել:
  • «Իրանում ռազմական սցենարի իրականացումը կազդի Հայաստանի տնտեսական և սոցիալական վիճակի վրա»,- ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
  • Թոմաս Դե Վաալը նշել է, որ Ադրբեջանն ի զորու չէ իրագործելու իր արտաքին քաղաքական մեծ նկրտումները:
  • Ապրիլի 4-ը ականների վտանգի մասին իրազեկման եւ հակաականային գործունեության միջազգային օրն է։
  • Որոշ բարձաստիճան իսրայելցի զինվորականներ հայտարարել են, որ Իրանին հնարավոր ռազմական հարվածը կարող է հետաձգվել մինչև 2013 թ.-ը, քանի որ ԱՄՆ-ն Իսրայելին կոչ է արել «մի քիչ էլ սպասել»:
  • Թեհրանը պաշտոնապես դիմել է, որպեսզի Իրանի և «5+1» խմբի հանդիպումը կայանա Բաղդադում, որն ավելի վաղ նախատեսված էր անցկացնել Ստամբուլում:
  • Դաղստանում ոչնչացվել են այսպես կոչված «սերգոկալինյան հանցավոր խմբավորման» վեց զինյալներ, որոնց գլխավորում էր թուրքական վարձկան Մուհամեդը` հայտնի «շեյխ Աբդուլսալամ» մականունով:
  • PKK-ի զինյալների հետ բախման հետեւանքով թուրք զինվորական է սպանվել:
  • «Սիրիայի բարեկամներ» խմբի հանդիպումները խաթարում են բռնության դադարեցման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
  • Ռուսաստանի ՊՆ ինժեներական զորքերը սկսել են մաքրել Չեչնիան ականներից և այլ պայթուցիկ նյութերից, որոնք մնացել էին երկու մարտական գործողություններից հետո:
  • Ռուսաստանի Կենտրոնական ռազմական շրջանը անկացրել է լայնամասշտաբ մարզումներ, կիրառելով տրանսպորտային ավիացիա և մեծ դեսանտային նավեր:
  • Թուրքիայում մեկնարկել է 1980թ. ռազմական հեղաշրջման կազմակերպիչների նկատմամբ դատական նիստը:
  • Անօդաչու լրտեսական սարքերն օդում ավելի երկար պահելու նպատակով ԱՄՆ-ի գիտնականները ցանկանում են դրանք աշխատեցնելու համար օգտագործել միջուկային էներգիա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *