Ֆ-35-երի ձեռքբերումը նախնական $17 միլիարդ է պահանջում

Պենտագոնն ԱՄՆ Կոնգրեսին է ներկայացրել  զենքերի ձեռքբերման հաշվետվությունը, որն առնչվում է Ֆ-35  համալիր հարվածային ինքնաթիռներին: Այն նախնական $17 միլիարդ ծախս պահանջող ծրագիր է: Հաշվետվության համաձայն՝ կործանիչների ստեղծման և ծրագրի զարգացման ընդհանուր ծախսերը անցյալ տարի աճել են 4.3 %-ով՝ հասնելով $396 միլիարդի:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան նշել է, որ վճռական է ծրագիրը  շարունակելու հարցում:

«Մենք հավաստել ենք, որ 100 % պատրաստակամություն ունենք մասնակցելու Ֆ-35-ի համար տարվող աշխատանքներին, որը ԱՄՆ-ի՝ նախկինում գործող և առկա պաշտպանական ռազմավարության մի մասն է»,- ասել է Պանետտան՝ հավելելով, որ վերջինս 5-րդ սերնդի կործանիչ է և ԱՄՆ-ին խիստ անհրաժեշտ են:

Սենատում՝ հանձնաժողովի լսումների ժամանակ, Զենքերի ձեռբերման, տեխնոլոգիաների և սպասարկման գծով պաշտպանության փոխնարար Ֆրենք Քենդալը նշել է, որ Պենտագոնը ամենայն մանրամասնությամբ հետևում է գնաճի զարգացումներին և պատրաստվում է ստուգել վերջինիս հետ կապված գնային փոփոխությունները:

«Մենք անում ենք ամեն հնարավոր բան, որպեսզի կարողանանք իջեցնել համալիր հարվածային կործանիչի գինը: Մենք մեր ազդեցության լծակները կապալառուների վրա օգտագործելով հասնում ենք նրան, որ արտադրական ծախսերը չավելանան»:

Տարվա սկզբին Ճապոնիան համաձայնել էր գնել 5-րդ սերնդի կործանիչների 42 մոդել, սակայն գնաճը կարող է հանգեցնել գործարքի կանխմանը: Այլ դաշնակից պետություններից Մեծ Բրիտանիան՝ վարչապետ Դեվիդ Քեմերոնի գլխավորությամբ, ևս քննարկում է կործանիչների գնման հնարավոր տարբերակներն ու քանակը: Ավելացնենք նաև, որ նմանատիպ մտահոգություններ ունեն նաև Կանդան և Ավստրալիան:

Աղբյուր՝ F-35 is $17 billion over budget, so far

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *