ՀՀ տեղակայված ռազմաբազայում Հարավային ռազմական շրջանի հրամանատար գեներալ-մոյոր Անդրեյ Կարտապոլովի գլխավորությամբ համալիր հանձնաժողովը ձմեռային դասընթացների ամփոփիչ ստուգումներ է սկսել։
Մեկ շաբաթվա ընթացքում հանձնաժողովը կստուգի և իր գնահատականը կտա միավորման մարտական պատրաստվածության աստիճանի, սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակի, միավորմների բարոյահոգեբանական վիճակի, կարգուկանոնի պահպանման, հրամանատարական անձնակազմի դերը զինվորական կարգապահության ապահովման մասին։
Հիմանականում ուշադրություն են դարձնելու պահակային ծառայության և հակաահաբեկչական գործողությունների և անձնակազմի ֆիզիկական պատրաստածության վրա։ Ստուգւմները սկսվել են շարք կանգնելու և զինվորական կանոնադրության, ինչպես նաև ՌԴ Զինված ուժերի ընդհանուր զինվորական կանոնադրության ստուգարքով։
Տեսական գիտելիքների ստուգումից հետո զինծառայողներն իրենց մասնագիտական հմտությունները պետք է ցուցադրեն «Ալագյազ» ուսումնամարզական համալիրում, որտեղ կկրակեն հրաձգային զինամթերքից և սպառազինված մարտական մեքենաներից, ինչպես նաև ստուգարք կհանձնեն տեխնիկական, հատուկ տակտիկական պատրասվածությունից։
Ձմեռային ուսումնական ժամանակահատվածում անց է կացվել ընդհանուր 20 տեսակի տակտիկական վարժություն և միավորմների մոտ 150 մարտական կրակոց։