Անցյալ շաբաթ Ժնևում տեղի ունեցած Անդրկովկասի կայունության և անվտանգության միջազգային բանավեճերի 19-րդ փուլի ավարտից հետո ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ Վրաստանը Աբխազիայի սահմանամերձ շրջանների մոտ ոչ պաշտոնական զինված միավորումներ է ստեղծում։
«Վերջին ամիսներին վրաց-աբխազական սահմանային շրջաններում դրությունը լարված է, որտեղ շարունակվում են վրացական հատուկ ծառայությունների սադրանքները։ Սույն թվականի հունվարից արդեն յոթ մարդ է սպանվել։ Ինչ-որ զինված խմբավորումներ են հայտնվել։ Վրացական ընդդիմադիր քաղաքական գործիչները հաստատում է այդ ամենը։ Վրացակ կողմը մեր բոլոր արված հայտարարությունների պատասխանատվությունը փորձում էր վերագրել աբխազներին և ռուսական կողմի սադրանքներին։ Սակայն այդ ամենը շատ անհիմն հնչեց, և մենք փաստերով և թվերով ցույց տվեցինք, որ իրավիճակի տերն ենք և գիտենք, թե որտեղ ինչ է կատարվում»,- ասել է Կարասինը։
Նրա խոսքերով տվյալ փաստերը պետք է հետաքրքրեն ինչպես ԵՄ-ի դիտորդներին, ովքեր պատասխանատու են վրացական սահմանի համար, այնպես էլ ռուս սահմանապահներին, ովքեր կարող են վտանգի ենթարկվել։
Դիվանագետը հայտնել է, որ երկխոսությունների հաջորդ փուլը տեղի կունենա հունիսի 7-8-ը Ժնևում։ Այդ ժամանակ ռուսական կողմը մտադիր է դնել Հարավային Օսիայի և Աբխազիայի նկատմամբ «գրավված տարածքներ» տերմինի օգտագործելու իրավասության հարցը։
«Պարզ է, որ այդ տերմինը վիրավորում է օսերի և աբխազների ինքնասիրությունը, քանի որ նրանք ստեղծում են իրենց պետությունը»,- հավելել է Կարասինը։
Նախկինում վրացական Զուգդիդիի և Աբխազիայի սահմանամերձ շրջանում ոչ պաշտոնական զինված միավորումներ հայտնվելու մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է նաև Աբխազիայի փոխարտգործնախարար Իրակլի Խինթբան։
2008 թվականի օգոստոսի 26-ին Ռուսաստանը ճանաչել է երկու ինքնավար մարզերի անկախությունը, որոնք Վրաստանից անկախացել էին դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ։ Այդ անկախությունը իրականություն դարձավ միայն 2008 թվականին Վրաստանի՝ Հարավային Օսիայի վրա հարձակվելուց հետո։
Ի պատասխան Ռուսաստանին՝ Թբիլիսին խզել է դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ և հայտարարել երկու անդրկովկասյան տարածքների գրավված լինելու մասին։
ԵՄ-ը հրաժարվել է ճանաչել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը՝ հայտարարելով Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին։
Հիշեցնենք, որ ժնևյան բանավեճերը անց են կացվում 2008 թվականի աշնանից Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համաձայնությունից հետո, երբ նույն թվականի օգոստոսին տեղի ունեցան հարավօսական ողբերգական իրադարձությունները։ Ժնևյան հանդիպումներին վերջին հաշվով մասնակցում են Աբխազիայի, Վրաստանի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Հարավային Օսիայի պատվիրակություննեևը, ինչպես նաև ԵՄ, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները։