Հերոսի կոչում՝ անձնազոհությամբ զինվորներին փրկած ռուս մայորին

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանագրով մայոր Սերգեյ Սոլնեչնիկովը հետմահու արժանացել է «Ռուսաստանի հերոսի» կոչման: Կոչումը շնորհվել է «ծառայողական պարտքի կատարման ժամանակ հերոսության, արիության, անձնազոհության» դրսևորման համար: Հայտնել է ՌԴ նախագահի մամլո պատասխանատուն:

Հիշեցնենք, որ մայորը զորավարժության ժամանակ մարմնով փակել էր զինվորի սխալ նետած նռնակը և փրկել մյուս զինվորների կյանքը: Նաև որոշվել էր Սոլնեչնիկովի անվամբ կոչել նոր կառուցվող թաղամասի փողոցներից մեկը:

Աղբյուր՝ Майору Солнечникову присвоили звание Героя России посмертно

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *