Աֆղանցիներին սպանած ամերիկացին հոգեթերապևտիկ քննություն կանցնի

ԱՄՆ ՊՆ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ամերիկացի զինծառայող Ռոբերտ Բեյլսը, ով մեղադրվում է այս տարվա մարտի 11-ին 17 խաղաղ աֆղանցիների սպանության համար, հոգեթերապևտիկ քննություն կանցնի:

Անվտանգության նկատառումներով՝ քննությունը կիրականացվի խիստ ռեժիմի ռազմական բանտում, որը գտնվում է Կանզաս նահանգում: Այնտեղ կուղարկվի լավագույն հոգեբանների խումբ: Իսկ դատավարությունը կանցկացվի Վաշինգթոնում ու եթե Բեյլսի մեղքն ապացուցվի՝ նրան կարող է պահապատիժ սպառնալ:

Բեյլսի փաստաբան Ջոն Հենրի Բրաունը ուրբաթ օրը հայտնել է, որ դատախազությունը տեղեկատվության աղբյուրների հասանելիությունը արգելափակում է: Բրաունը նշել է, որ իրենց թույլ չեն տվել հանդիպել աֆղանցիներին, ովքեր վիրավորվել են Բեյլսի գործողությունների պատճառով:

Ամերիկացի 38-ամյա զինծառայողը, ով գիշերը դուրս էր եկել զորամասից ու սպանել 17 աֆղանցու՝ ունի կին և երկու երեխա, ովքեր անվտանգության նկատառումներով գտնվում են Վաշինգթոնի ռազմական բազայում: Ավելի վաղ Աֆղանստանի «Թալիբան» շարժումը խոստացել էր վրեժխնդիր լինել Բեյլսից:

Աղբյուր՝ Американский сержант, обвиняемый в убийстве 17 афганцев, пройдет психиатрическую экспертизу

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *