Ադրբեջանը մասնակցելու է Մալայզիայում կայանալիք ռազմարդյունաբերական ցուցահանդեսին

Ադրբեջանի ռազմարդյունաբերական նախարարությունը մասնակցելու է Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում ապրիլի 14-17-ն անցկացվելիք DSA 2014 պաշտպանական գերատեսչությունների ասիական ցուցահանդեսին։

Orbiter-2M ԱԹՍ

Orbiter-2M ԱԹՍ

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ռազմարդյունաբերական նախարարության մամուլի ծառայությունը, ադրբեջանական կողմի պատվիրակությունը գլխավորելու է երկրի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջեմալովը։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ DSA 2014-ին Ադրբեջանը ներկայացնելու է 132 միավոր ռազմական նշանակության արտադրանք, այդ թվում՝ ինքնաձիգեր, դիպուկահար հրացաններ, նաև անօդաչու թռչող սարքեր։

Նկատենք, որ Ադրբեջանում անօդաչուներն արտադրվում են իսրայելական ընկերությունների հետ համատեղ հիմնված ձեռնարկություններում։ 2013-ին պաշտոնապես հաղորդվել է իսրայելական 10 միավոր Orbiter-2M անօդաչուների արտադրման մասին Ադրբեջանի տարածքում։

Նկատենք, որ ռուսաստանյան պետական ուղղաթիռաշինական «Վերտալյոտի Ռոսսիի» հոլդինգն իր պաշտոնական կայքում հաղորդագրություն է տեղադրել, որի համաձայն հաստատում է իր մասնակցությունը DSA 2014-ին ու ներկայացնելու է այդ թվում բազմանպատակային Կա-32Ա11ՎՍ ուղղաթիռը, նաև Մի-171Ա2 ու Կա-62 ուղղաթիռները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *