Երևանում կքննարկվեն ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի վերաբերյալ հարցեր

Ապրիլի 8-ից 10-ը Երևանում անցկացվելու է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության հարցերով Համակարգող կոմիտեի հոբելյանական 40-րդ նիստը և ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության Միացյալ համակարգի ստեղծման մասին համաձայնագրի մասնակից պետությունների օդատիեզերական պաշտպանության (ռազմաօդային ուժերի, հակաօդային պաշտպանության, օդային պաշտպանության ուժերի) հրամանատարների ուսումնամեթոդական հավաքը: Տեղեկությունը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Միջոցառումներին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները:

Նիստին կքննարկվեն ՀՕՊ միացյալ համակարգի կատարելագործմանը և հետագա զարգացմանը, հակաօդային պաշտպանության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կամփոփվեն 2013-ի Համակարգող կոմիտեի և դրա աշխատանքային մարմինների գործունեության արդյունքները:

Ուսումնամեթոդական հավաքի շրջանակներում նախատեսված է պատվիրակությունների անդամների ծանոթացումը Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի հնարավորությունների հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *