Զորավարժություններ՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայում

Հայաստանում ռուսական ռազմաբազայի ինժեներական ստորաբաժանումում սկսվել են ամսական դաշտային վարժանքները: Ռուսաստանի՝ Հարավային ռազմական շրջանի տարածած հաղորդագրության համաձայն, դաշտային վարժանքներին մասնակցում է շուրջ 100 զինծառայող և հատուկ ինժեներական 20 հաշվարկ տեխնիկա:

Վարժանքների ժամանակ զինծառայողները մի շարք հանձնարարություններ են կատարում՝ սովորում են պայթյունավտանգ սարքեր հայտնաբերել, ակնազերծել տեղանքը՝ անկախ ռազմական վիճակից: Մամլո հաղորդագրությունում նշվում է, որ իրենց գիտելիքները զինծառայողները կիրառել են բավական բարդ՝ դեռևս դիրքերը չզիջած ձմռան պայմաններում:

Հիշեցնենք, որ ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանում տեղակայվել է 1995թ.-ից, որը մարտական հերթապահություն է իրականցնում ԱՊՀ միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի շրջանակներում:

Բազան ունի С-300В զենիթահրթիռային համակարգ և МиГ-29 կործանիչներ:

Աղբյուր՝ В подразделении инженерных войск российской военной базы в Армении начался месячный полевой выход

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *