Ադրբեջանի ռազմաօդային ուժերի փոխգնդապետը կախվել է

Բաքվի Յասամալի շրջանի ոստիկանական բաժանմունքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զորամասերից մեկի սպա, փոխգնդապետ Նաթիգ Մալիևը ինքնասպանություն է գործել՝ կախվելով սեփական բնակարանում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ևս հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ դեպքի վայր են ժամանել զինդատախազության ներկայացուցիչները, ինքնասպանության հանգամանքները պարզվում են։

Նկատենք, որ սա 2014թ. ապրլին ադրբեջանական զինուժի հաղորդած երկրորդ կորուստն է և առաջին՝ ոչ մարտականը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *