Թուրքիայի ՊՆ ռազմաարդյունաբերության վարչությունը (ՌԱՎ) ներկայացրել է 2012-2016 թթ. պաշտպանության զարգացման հզոր նախագծեր։
Ինչպես հայտնում է «Անատոլիա» գործակալությունը, 2015 թվականի վերջին նախատեսվում է ավարտին հասցնել թուրքական հիմնական մարտական տանկերի երրորդ սերնդի «Ալթայի» շահագործումը։ 20016 թվականին կավարտվեն թուրքական առաջին ականակիր նավի շինարարությունը։ 2013 թվականին կավարտվի «Ատակ» հարվածող ուղղաթիռի նախագիծը, իսկ 2014-ին՝ «Անկա» անօդաչու թռչող սարքինը (ԱԹՍ)։
Արդեն 2012 թվականի հուլիսին Թուրքիան կսկսի բանակի գրոհային ինքնաձիգ «Մեհմեթսիք-1» զանգվածային արտադրությունը, որը նախագծվել է գերմանական «Հեքլեր և Կոչ ՀԿ416» բազայի վրա։
Ընդհանուր առմամբ 2011 թվականից սկսած ՌԱՎ-ը ներկայացրել է 280 տարբեր նախագիծ ռազմաարդյունաբերության բնագավառում։ 2011 թվականին ստորագրված պայմանագրերի ընդհանուր արժեքը հասնում է 27,3 մլրդ դոլարի։
Թուրքիան մտադիր է հինգ տարվա ընթացքում ազգային ռազմաարդյունաբերության ծավալներն այնքան ավելացնի, որ ներառվի աշխարի հզորների տասնակում։ ՌԱՎ-ի հաշվարկով 2016 թվականի ռազմակամթերքի արտահանման ընդհանուր ծավալը պետք է կազմի 8 մլրդ դոլար, որից 2 մլրդը՝ ավիատիեզերական ճյուղից։