ԼՂՀ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմը՝ պլանային դիտարկման ժամանակ, ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել շփման առաջին գիծ: ԼՂ ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն այսօր դիտարկում է իրականացրել Մարտունում ուղղությամբ:
«Դիտարկման ժամանակ հրադադարի խատման դեպքեր չեն գրանցվել, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել շփման առաջին գիծ: Արդյունքում, դիտարկումն իրականացվել է առավել մեծ հեռավոությունից»,- հայտնում է մամլո ծառայությունը:
ԼՂՀ ՊԲ-ի կողմից դիտարկումը ղեկավարել է Անջեյ Կասպշիկը: Դիտարկման խմբում են եղել նաև ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Փիթեր Կիին (Մեծ Բրիտանիա) և Գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Անթալ Հերդիչը (Հունգարիա): Ադրբեջանական կողմից դիտարկմանը մասնակցել են Գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ուիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: