Ռազմաշաբաթ. Հայաստան. մարտի 30- ապրիլի 5

Ականի պայթյունից սպա է զոհվել: Հայկական զինուժի կորուստները 2014-ի մարտին: Զորավարժություն Արցախում: Ականազերժում` Սյունիքի 4 համայնքներում: ՄԱԿ-ի ներկայացուցիչները ՀՀ ՊՆ-ում էին:

Պաշտպանության նախարարն ու առաջին հորիզոնական զբաղեցրած սաները

Պաշտպանության նախարարն ու առաջին հորիզոնական զբաղեցրած սաները

-Մարտի 31-ին շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունի հետևանքով զոհվել է 1987 թվականի ծնված ավագ լեյտենանտ Հարություն Գառնիկի Սաֆարյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանն ավագ լեյտենանտ Սաֆարյանին հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայության» մեդալով:

-Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի մարտի 1-ից 31-ն ունեցել է 5 զոհ և 2 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվն ավելացել է 4-ով: 4 մահ գրանցվել է Պաշտպանության բանակում, մյուսը եղել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի զինծառայող:

-ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին ներկա են եղել պաշտպանության բանակի մարտական հրաձգության գնդային մարտավարական զորավարժություններին: Զորավարժությունն անցկացվել է ավիացիայի մասնակցությամբ։

” ՀՀ պաշտպանության նախարարությունում քննարկել են Սյունիքի մարզի 4 համայնքների ականավտանգ տարածքների ականազերծման աշխատանքների վերաբերյալ հարցեր։ Հումանիտար ականազերծման աշխատանքների նախապատրաստական փուլը շարունակվել է մի քանի ամիս և ապրիլի 15-ից նախատեսվում է սկսել տեխնիկական հետախուզման և ականազերծման աշխատանքները:

-Ապրիլի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայկական գրասենյակի ղեկավար, տիկին Հենրիետ Ահրենսի գլխավորած պատվիրակությանը:

-Մարտի 7-ին Ադրբեջանի՝ Հայաստանի հետ սահմանակից Թովուզի շրջանում ադրբեջանական կողմը ձերբակալել էր սահմանն անցած, ՀՀ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջայանին։ Ապրիլի 3-ին ադրբեջանական լրատվակայքերը հայտնում են վերջինիս հավանական վերադարձի մասին։

-Ապրիլի 8-ին Երևանում կկայանա ԱՊՀ անդամ երկրների՝ պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության հարցերը համակարգող հանձնաժողովի 40-րդ հոբելյանական նիստը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստին մասնակցելու են Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները։

-ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հրամանատարական կազմին և վարժարանի այն սաներին, ովքեր Ռուսաստանի Պերմ քաղաքում կայացած «Պատանի հայրենասերներ» միջազգային մրցույթ-հավաքին զբաղեցրել են առաջին հորիզոնականը։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *