Ռուս մայորը զոհվել է՝ փրկելով զինծառայողի կյանքը

Ռուսաստանի Ամուրի մարզում մայոր Սերգեյ Սոլնեչնիկովի մահվան փաստով՝ Քր. օր.-ի 349 հոդվածի երկրորդ մասով գործ է հարուցվել՝ «Զենքի հետ վարման կանոնների խախտում, որը անզգուշորեն հասցրել է մահվան » հատկանիշներով:Մայորը զոհվել էր նռնակի նետման վարժանքների ժամանակ:  Զորավարժության ընթացքում զինծառայողներից մեկը նռնակն այնպես է նետել, որ այն ընկել է խրամատի հողապատնեշին: Հրավային Ռազմական շրջանի մամլո ծառայությունը հայտնում է, որ մայորը զոհվել է՝ իր մարմնով փակելով այլ զինծառայողի:

Իսկ «Կոմսոմոլսկայա պրավդան» գրում է, որ Սոլնեչնիկովը նետվել է նռնակի վրա և փրկել մի քանի զինծառայողի կյանք: Մայորի ծառայակից Սերգեյ Ֆրոլովը նշել է, որ եթե Սոլնեչնիկովը նման բան չաներ, անգամ սարսափելի է պատկերացնել, թե քանի զինծառայող կզոհվեր:

Վիրավոր սպային տեղափոխել են հիվանդանոց, սակյան նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Աղբյուր՝ Возбуждено дело по факту гибели бросившегося на гранату майора

One response to “Ռուս մայորը զոհվել է՝ փրկելով զինծառայողի կյանքը

  1. Pingback: Հերոսի կոչում՝ անձնազոհությամբ զինվորներին փրկած ռուս մայորին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *