Հալեպում սպանվել է ՌՕՈւ գեներալ

Մի խումբ զինյալներ չորեքշաբթի օրը Հալեպ քաղաքի մոտակայքում  Սիրիայի ռազմաօդային ուժերի գեներալ  են սպանել։ Այդ մասին հայտնում է տեղական  SANA գործակալությունը։Հաղորդագրության համաձայն՝  գեներալ Խլեյֆ ալ Աբդուլան սպանվել է Ալ Համադանիա արվարձանի մզկիթի մոտ, որը շատ մոտ է գտնվում Հալեպին։

Զինյալների խումբը բաղկացած է եղել չորս հոգուց, նրանք կրակել են բարձրաստիճան պաշտոնիայի ուղղությամբ և անհետացել մեքենայով։  Պատահարի մասին այլ մանրամասներ չեն հայտնում։

Ըստ գործակալության ունեցած տեղեկությունների՝ զոհված գեներալն ունի կին, երկու որդի և մի աղջիկ։

Հիշեցնենք, որ  երկուշաբթի առավոտյան Դամասկոսի միջազգային օդանավակայանում սպանվել է Սիրիայի ՌՕՈՒ-ի հետախուզության ղեկավար գեներալ  Էյադ Մանդոն։ Իսկ անցյալ շաբաթ Դամասկոսի արվարձանում  գերի են վերցրել Սիրիայի կառավարական բանակի գեներալը։  Զինյալները նրա կյանքի դիմաց առաջարկել են ազատ արձակել բոլոր գերիներին, սակայն կառավարության ներկայացուցիչների հետ երկար  բանակցություններից հետո համաձայնության են եկել  գեներալին փոխանակել մի քանի զինյալի և 14 դիակի հետ։

Դամասկոսի և Հալեպի ռազմական հոսպիտալներում տեղի են ունեցել ահաբեկիչների կողմից սպանված ինը զինծառայողի հրաժեշտի արարողությունը։ Նրանք զոհվել են իրենց զինվորական պարտականությունները Հալեպում, Դամասկոսում, Հոմսում, Դարայում կատարելու ժամանակ։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *