Ռազմաշաբաթ. Թուրքիա. մարտի 30-ապրիլի 5

Թուրքիայի ԶՈւ ԳՇՊ-ն Ադրբեջանում է, խոշոր զորավարժություն՝ Սև ծովում, ռուսաստանյան հետախուզական ինքնաթիռը՝ Թուրքիայի ափերի մոտ, հայտնի է թուրքական զինուժի թվաքանակը.

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

” Թուրքիայի զինված ուժերը հրապարակել են ապրիլի 1-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալները։ Ըստ այդմ, թուրքական զինուժի ընդհանուր անձնակազմը շուրջ 676 հազար մարդ է։ Մարտի համեմատ այս ցուցանիշն աճել է շուրջ 25 հազարով, ինչը կապված է ժամկետային զինծառայողների և պայմանագրային եֆրեյտորների թվի աճի հետ։ Առավել մանրամասն՝ այստեղ։

” Թուրքիայի զինված ուժերի ռազմածովային ուժերը պատրաստվում են անցկացնել «Ծովային աստղ-2014» զորավարժությունը, որը տևելու է ապրիլի 7-ից 11-ը։ Ծովային վարժանքներն անցկացվելու են Մարմարա և Սև ծովերում։ Զորավարժությանը մասնակցելու են թուրքական նավատորմի 7 ֆրեգատ, 1 կորվետ, 2 սուզանավ, 2 ականորսիչ նավ, կատերներ, ինչպես նաև ուղղաթիռներ և պարեկային ինքնաթիռներ։

” Թուրքիայում 14 շաբաթ տևողությամբ վերապատրաստումից հետո օրերս Լիբիա է վերադարձել զինծառայողների առաջին խումբը՝ կազմված 300 հոգուց։ Լիբիայի զինված ուժերի զինծառայողների առաջին խումբը Թուրքիա էր ժամանել դեկտեմբերի 7-ին, որտեղ էլ անցած ամիսներին վերապատրաստում էր անցել։ Առաջիկայում Թուրքիա կժամանի նոր խումբ։

” Ռուսաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերի Իլ-20Մ հետախուզական ինքնաթիռն ապրիլի 1-ին թռիչք է կատարել Թուրքիայի սևծովյան ափերին, իսկ թուրքերն էլ անմիջապես F-16 կործանիչներն օդ են բարձրացվել՝ խանգարելու հետախուզությանը։ Թռիչքի ընթացքում միջադեպեր չեն գրանցվել։

” Ադրբեջան է այցելել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը, ով հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և այլ պաշտոնյաների հետ։ Օզելը նաև հասցրել է մեդալներ ստանալ Բաքվում։

” Ադրբեջանում է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Իմսեթ Յըլմազը, ով ապրիլի 4-ին Բաքու այցելած Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի պատվիրակության կազմում է։

Ռազմաշաբաթ նաև

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *