Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ապրիլի 3-ին այցելել են հարավային ուղղությամբ առաջնագիծ։
Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը, այցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի հետ շփման գծի ամրապնդման խնդիրներին:
Բակո Սահակյանն Արցախի սոցիալ-տնտեսական առաջընթացի ամենահուսալի գրավականն է համարել անվտանգության ապահովումը, որն իրականացնում է Պաշտպանության բանակը՝ հավելելով, որ այսուհետ էլ կարվի հնարավորը զինված ուժերի մարտունակության բարձր աստիճանը պահպանելու ուղղությամբ: