Բանգլադեշի ռազմածովային ուժերը սպառազինության է ընդունել չինական 2 հին ֆրեգատ

Մարտի 1-ին Բանգլադեշի ռազմածովային ուժերը պաշտոնապես իր սպառազինության կազմում ընդունել է F 15 Abu Bakar և F 17 Ali Haider անունով ֆրեգատներ, որոնք նախկինում Չինաստանի ռազմածովային ուժերի սպառազինությունից հանվել էին հին լինելու պատճառով։

F 15 Abu Bakar ֆրեգատը

F 15 Abu Bakar ֆրեգատը

Երկու նավն էլ չինական ֆրեգատների 053 նախագծին են պատկանում։ Ավելին, այս երկու ֆրեգատներն էլ Չինաստանի ռազմածովային ուժերի կազմում էին հայտնվել 1986-87 թվականից և հանվել 2013 թվականի ապրիլի 27-ին։

Հրապարակվել է, որ Բանգլադեշը դրանք Չինաստանից գնել և տեղափոխել է Չիտագոնգ 2014 թվականի հունվարի 9-ին։

Հիշեցնենք, որ նախկինում էլ չինական մի քանի ֆրեգատներ սպառինությունից դուրս բերվելուց հետո հայտնվել են Բանգլադեշի ռազմածովային ուժերում։

Հավելենք, որ 2012 թվականին չինական 2 ֆրեգատ էլ սպառազինությունից հանվելուց հետո տեղափոխվել էին Մյանմայի ռազմածովային ուժեր։

Չինական 053 նախագծի ֆերգատները սպառազինված են կառավորվող հրթիռներով, զենիթահրետանային համակարգերով։ Ավիացիոն խմբում ունի Z-9 ուղղաթիռ։

Ֆրեգատի երկարությունը 132-134 մետր է, լայնությունը՝ 15-16մետր՝ կախված մոդիֆիկացիայից։ Անձնակազմը՝190 հոգի է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *