Թուրքիան Սև ծովում խոշոր զորավարժություն կանցկացնի

Թուրքիայի զինված ուժերի ռազմածովային ուժերը պատրաստվում են անցկացնել «Ծովային աստղ-2014» զորավարժությունը, որը տևելու է ապրիլի 7-ից 11-ը։

TCG GİRESUN (F-491). Թուրքիայի ՌԾՈւ

TCG GİRESUN (F-491). Թուրքիայի ՌԾՈւ

Ծովային վարժանքներն անցկացվելու են Մարմարա և Սև ծովերում։ Զորավարժության ընթացքում թուրքական նավատորմի ռազմանավերը խարիսխ են գցելու Սևծովյան Էրեղլի, Սինոպ և Սամսունի նավահանգիստներում, որտեղ ցանկացողները կարող են մուտք գործել ռազմանավեր։

Զորավարժությանը մասնակցելու են թուրքական նավատորմի 7 ֆրեգատ, 1 կորվետ, 2 սուզանավ, 2 ականորսիչ նավ, կատերներ, ինչպես նաև ուղղաթիռներ և պարեկային ինքնաթիռներ։

Բացի Թուրքիայի ռազմածովային ուժերի ինքնաթիռների ու ուղղաթիռներից, վարժանքներին միանալու են նաև ռազմաօդային ուժերի ինքնաթիռները։

Նշենք, որ ներկայում թուրքական ռազմանավերի մի խումբ դուրս է եկել երկարատև նավարկության, որի ընթացքում այն անցնելու է Աֆրիկայի 27 պետության ափերով, մասնակցելու է միջազգային զորավարժությունների և մի շարք պաշտոնական հանդիպումներ է իրականացնելու։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *